ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2019 թվականի  փետրվարի  14-ին  Ձորագյուղի  Հ.  Ղազարյանի  անվան հիմնական  դպրոցում տեղի  ունեցավ  Տյառնընդառաջին  նվիրված  միջոցառում:

Աշակերտները  ազգային  տարազներով, շատ  գեղեցիկ  ելույթներ  ունեցան, բացատրեցին օրվա  խորհրդի  բովանդակությունը:

Համապատասխան  դեկորացիաները լրացուցիչ  իմաստ և  նշանակություն տվեցին միջոցառմանը: Մասնակիցները  և  ունկնդիրները մեծ  գոհունակությամբ  հեռացան:

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 թվականի փետրվարի  19-ին Ձորագյուղի  Հ.Ղազարյանի  անվան  հիմնական  դպրոցում կազմակերպվեց  Հ.  Թումանյանի  ծննդյան  150-ամյակին  նվիրված  գրական-գեռարվեստական  միջոցառում:  Միջոցառման ընթացքում հնչեցին Թումանյանի  բանաստեղծությունները,քառյակները, բեմադրվեցին  Թումանյանի հեքիաթները և հատվածներ:

Վերջում, ինչպես  ընդունված է, մասնակիցներին նվիրվեցին  գեղարվեստական  գրքեր:

Մասնակիցները մեծ  գոհունակություն  ապրեցին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 թ-ի  մարտի  17-ին  Ձորագյուղի  Հ.  Ղազարյանի  անվան հիմնական դպրոցում  հ.լեզվի  և  գրականության   ուսուցչուհի  Մ.  Պետրոսյանը կազմակերպել  էր  միջոցառում` նվիրված  Ամենայն  հայոց  բանաստեղծ Հովհ.  Թումանյանին:

Միջոցառման նպատակն  էր  աշակերտների  մեջ  սերմանել  սեր  և  հարգանք  հայոց  բանաստեղծի  նկատմամբ:

 

 

 

Ապրիլի  25-ին տեղի  ունեցավ  միջոցառում  նվիրված հայոց  ցեղասպանության  102-րդ տարեդարձին:  <<Հիշում  ենք  և  պահանջում>> խորագրով:

 

 

2017թ.-ի ապրիլի 14-ին   Հ.լեզու  և  գրականության  ուսուցչուհի Լ. Հարությունյանը  կազմակերպեց  բաց  դաս`  նվիրված  միջնադարյան  աշուղ-բանաստեղծ  Սայաթ-Նովայի:Միջոցառման  նպատակն  էր  աշակերտների  մեջ  սերմանել  սեր  և  հարգանք  Սայաթ-Նովայի  հանդեպ: