ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի 30-ին Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ:
zargacman cragir — Yegishe M, (1
Զարգացման ծրագիր -Ա. Գրիգորյան (1)
գրություն Նախարարին գրություն մարզպետին խորհրդի որոշում մրցույթի հայտարարութ յուն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ << Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի Երգ-երաժշտություն (12 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև1), մեկ լուսանկար 3*4 չափի,
- բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկը,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպոցում. հասցեն՝ Գեղարքունիքի մարզ գ. Ձորագյուղ 12փ. 26 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093-81-06-48 հեռախոսահամարով: